2017 թ. սեպտեմբերի 5-ին Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանում կայացավ միասնական դաս «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով: Դասի ընթացքում անդրադարձ կատարվեց պետական խորհրդանիշներին, դրանց վերաբերվող օրենքներին: Դասը վարեց դպրոցի 9-րդ դասարանի դասղեկ Սուսաննա Ալեքսանյանը:
«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցների 9-10-րդ դասարանների աշակերտների շրջանում: Ծրագրի շրջանակներում 2017թ.սեպտեմբերի 5-ին Սուրենավանի միջնակարգ դպոցի 9-րդ դասարանի դասղեկ Հ. Աբրահամյանը կազմակերպել էր «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով դաս, որի ընթացքում աշակերտներին բացատրեց պաստառների պատրաստման չափանիշները:
2017թ.-ի սեպտեմբերի 5-ին Արտաշատ ք.-ի Հովհ. Թումանյանի անվան թիվ2 հիմն. դպրոցում կայացավ միասնական բաց դաս <Հայոց պետական խորհրդանշաններ> խորագրով: Դասը վարեցին 9-րդ ա, բ դասարանների դասղեկները` պատմության ուսուցչուհի Ա. Հովհաննիսյանի աջակցությամբ: Դասարնը բաժանվեց 3 խմբի` կարմիր, կապույտ և նարնջահգույն: դասը ուղեկցվեց թեմային նվիրված երգով, ասմունքով: Դասի ընթացքում անդրադարձ կատարվեց պետական…
2017թ. սեպտեմբերի 6-ին Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցում անցկացվեց «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով սեմինար-դաս, որի նպատակն էր նպաստել դեռահասների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Չարենցավան քաղաքի բոլոր դպրոցներից: Դասին ուսումնասիրվեցին ՀՀ Զինանշանի, ՀՀ դրոշի…
Մարտի 2-ը առանձնահատուկ օր էր Հրազդանի Հ. Օրբելու անվան N13 ավագ դպրոցում,ուր հյուրընկալվել էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստը և ռեկտորի տեղակալ պարոն Ար. Նավոյանը՝ դպրոցի հետ փոխգործակցության համաձայնագիր կնքելու համար: 11-րդ դասարացիներ Միլանա Հուսիկյանը, Մարիետա Մկրտչյանը, Ասթինե Սայադյանը անթերի ֆրանսերենով դիմավորեցին հյուրերին և ներկայացրին դպրոցի պատմությունը,…
2017թ-ի օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Ուսուցիչ» ծրագրի կլոր սեղան քննարկում, որին մասնակցում էին Բաղրամյանի տարածաշրջանի տնօրեններ և ուսուցիչներ: Դպրոց-կենտրոնի տնօրեն Լ.Պետրոսյանը ներկաներին ծանոթացրեց ծրագիրը: Բուռն քննարկման արդյունքում եղան տարբեր առաջարկներ, որն էլ կներկայացվի պատկան մարմիններին:
Թող առաջին անգամ փոքրիկ քայլերով դպրոցի ճամփան կտրած աշակերտների կյանքում դպրոցը դառնա կյանքի իմաստուն ուղեկից ու աջակից: Թող նրանց կյանքում սեպտեմբերի 1-ը լինի խնդությամբ ու բերկրանքով լեցուն, թող երբեք չմոռացվի այս խենթ օրվա օրհնությունը: Թող նրանք հարթեն լուսե գալիքի ուղին ու սիրեն դպրոցը, սիրեն այնպես, ինչպես սիրում են 12-րդ դասարանցիները,…
Երևանի Վ.Թեքեյանի անվան №92 հիմնական դպրոցը շնորհավորում է դպրոցականներին, մանկավարժներին Գիտելիքի օրվա կապակցությամբ`մաղթում լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, մեծ աշխատասիրություն: Շնորհավոր Սեպտեմբերի 1
Սեպտեմբերի մեկը տոն է, քանի որ ազգի գոյության հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը: Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցը միշտ առանձնակի շուքով և խանդավառությամբ է նշել այս տոնը: Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ։ Կազմակերպվել էր նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում՝ տարբեր դասարանների, աշակերտների մասնակցությամբ: Միջոցառման…
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմիվ իրականացվող «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում 2017թ. օգոստոսի 30-ին սեմինար անցկացվեց Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց կենտրոնում՝ «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժևորմանը, հայրենասիրական ոգու դաստիարակությանը:
9-10-րդ դասարանների դասղեկներին ներկայացվեց «Հայոց…