Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ 99-րդ ՏԱՐԵԼԻՑԸ. «ՀԵՐՀԵՐԻ ՁՈՐ»

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Օսմանյան կայսրության կառավարող ուժերի՝ սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի և երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923թթ.-ներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի 
հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
«Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հեր-հեր /Ջարդի/ ձոր՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի զոհերի նահատակության: Աշակերտական խորհրդի նախաձեռնությանը միացան նաև դպրոցի այլ աշակերտներ, որոնք դպրոցի տնօրեն՝ Գ. Ալեքսանյանի, ՄԿԱՏՏ՝ Կ. Դարբինյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Մ. Մսրյանի, զինղեկ՝ Կ. Ղազարյանի, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Ն. Սարգսյանի և Մ. Մանուկյանի մասնակցությամբ եւ Ա. Նախշքարյանի ուղեկցությամբ սույն թվականի ապրիլի 24-ին այցելեցին Հեր-հերի ձոր, ծաղիկներ դնելով եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Հայ ազգը իր բազմադարյան պատմության մեջ ունի մի էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է թախիծով, հուզմունքով և սգով: Դա 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունն է, որն իրականացրեց օսմանյան կայսրությունը: Յուրաքանչյուր հայ, ամեն տարի այցելելով եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր, փաստում է, որ դատապարտում է մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը ՝ ցեղասպանությունը:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն