Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ Հ. ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Անսովոր իրարանցում էր Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում. նշվում էր մեծանուն բանաստեղծի` Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը: Միջոցառումը սկսվեց բանաստեղծի կենդանի ասմունքով. «Գարունդ հայերեն է գալիս...»: Ընտրված էր պոետի զգացմունքային բանաստեղծությունների ընտրանին: 
Մեղմ երաժշտության հնչյունների ներքո ասմունքում էին աշակերտները, տեսաշարի միջոցով նայում էին աշակերտները բանաստեղծին ` մերթ մտածկոտ ու խոհուն, մերթ երազային, բանաստեղծական: Ընթացքում հնչում էին Սահյանի խոսքերով ստեղծված երգեր: 
Դահլիճը շնչում էր սահյանական շնչով, միջավայրում մտերմիկ էր, անկաշկանդ, տրամադրող: Անգամ դպրոցի տնօրեն Ա.Հակոբյանը կարդաց Սահյանի ստեղծագործուններից: Միջոցառմանը ներկա էր Սահյանի լավագույն բարեկամը, ընկերը` բանաստեղծ Վլադիմիր Աբրահամյանը, որը հուշեր պատմեց Սահյանի մասին ու կարդաց իր բանաստեղծությունը` նվիրված Համո Սահյանին:
Միջոցառմանը ներկա էր նաև կրթության բաժնի գլխավոր մասնագետ Տ. Օհանյանը, որն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին:
Թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների շուրթերին Սահյանի բանաստեղծություններն էին: Մասնակիցները հաճույքով լսեցին բանաստեղծությունները, և իրենց հետ տարան Սահյանի ստեղծագործություններից մի պատառիկ:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն