2016թ դեկտեմբերի 1-ին Նորավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս ռուսաց լեզվից 6-րդ դասարանում: Դասը կազմակերպել էր երիտասարդ ուսուցչուհի Մարգարիտա Աթոյանը: Դասը վերաբերում էր մասնագիտություններին: Աշակերտները ներկայացրին տարբեր մասնագիտություններ և դրանց կարևորությունն ու դերը մեր կյանքում: Դասը հագեցած էր ժամանակակից մեթոդներով, դիդակտիկ և զննական պարագաներով, ներառարկայական և միջառարկայական կապերով: Դասարանը…
Մեր վրեժն ու ցասումը, հերո'ս,
Քո երկաթյա կռիվներով տարար
Եվ մեր անկախ Մայր Հայաստանում
Անմահացար, հուշարձան դարձար...
Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում 25.11.2016թ. տեղի ունեցավ «Ազգիս հենասյուներ» խորագիրը կրող տոնական միջոցառում` նվիրված Արա Գևորգի Հարությունյանի ծննդյան տարեդարձին, ինչպես նաև դպրոցի անվանակոչությանը: Այն կազմակերպվել էր դպրոցի ԱԽ-ի…
2016թ. նոյեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Կիլիկյան Հայաստանի դերը հայոց պետականության կայացման գործում» աշակերտական գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը: Սույն գիտական ժողովածուում ներառված են այն զեկուցումները , որոնք առանձնանում են հետազոտական պատշաճ մակարդակով, գիտական , տեսական ու գործնական աշխատանքի խորությամբ և արդիականությամբ: Մասնակցում էին 9գ դասարանի աշակերտներ Ներսիսյան Նունեն և…
Մայրենիի տասնօրյակի շրջանակներում Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում 29.11.2016թ. տեղի ունեցավ «Սոխակը» խորագիրը կրող թատերական ներկայացումը: Բեմում 5-րդ ա, բ դասարանի աշակերտներն են, որոնք ամենակարճ ժամանակահատվածում նախապատրաստվելով՝ գեղեցիկ ու տպավորիչ խաղ ցուցադրեցին՝ արժանանալով բուռն ծափահարությունների:
Դեկտեմբերի 1-ը Արմավիր քաղաքի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոցում
Արմավիր քաղաքի N1 ավագ դպրոցի ձմեռնամուտը սկսվեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ:Դպրոցի դաստիարակչական աշխատանքերի կազմակերպիչ Ս. Գամազյանը հետաքրքիր միջոցառում իրականացրեց ակտիվ և նախաձեռնող աշակերտական խորհրդի և բնագիտական մասնախմբի նախագահ Գ. Մհերյանի համագործակցությամբ:
Միջոցառումը սկսվեց դպրոց մտնելու պահից…
Դպրոց-կենտրոնների միությունը 2016թ. նոյեմբերի 25-26-ը Երևանի հ. 198 ավագ դպրոցում իրականացնում է «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի վերապատրաստումներ ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար:
Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի սաները կրկին փայլեցին իրենց գրագետ խոսքով և գիտելիքներով։ Յուրաքանչյուր ժողովրդի հավերժության ոսկե բանալին սեփական ազգի գիրն է: Այդ բանալին հայ ժողովրդին հանձնեց Մեսրոպ Մաշտոցը, որով հայ ժողովուրդը իր առջև բացեց համաշխարհային մշակույթի գանձարանի դարպասները... «Մաշի ձեռս, դառնա ի հող, Գիրս մնա հիշատկող»:
Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները մասնակցում են ֆիզիկայի հեռավար դասընթացի, որը վարում է Երևանի թիվ 198 դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը: Այն ուսուցման նոր ձև է մեր կրթական համակարգում, որի միջոցով աշակերտները ավելի հեշտությամբ են ընկալում նոր դասը:
Հատկանշական է, որ դասի թվային տարբերակը կախված չէ համացանցի արագությունից, և աշակերտները…
Արմավիրի Ռ. Եղոյանի անվան 1 ավագ դպրոցը այսօր էլ իր հյուրընկալ դռներն էր բացել Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչների առջև: Հանդիպմանը մասնակցում էին 11-12-րդ դասարանների աշակերտները, որոնք հետաքրքրված էին համալսարանի ընդունելության կարգով, ֆակուլտետներով, կրթական չափորոշիչներով և վարձավճարներով: Հանդիպումն անցավ տեղեկատվական սահիկների ներկայացմամբ:Վերջում աշակերտները հարցերով պարզաբանեցին իրենց հուզող հարցերը:
2016 թ. նոյեմբերի 11-ին 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքում դասղեկի ժամ էր:
Թեման էր` «Վահան Տերյան և աշուն»:
Դասղեկ Ա. Վարդգեսյանը նախորդ ժամին աշակերտներին բաժանել էր խմբերի, տվել հանձնարարություն և ուղղորդել խմբերի աշխատանքը:
Աշակերտները ասմունքեցին Վ. Տերյանի բանաստեղծություններից, լսվեցին Վ. Տերյանի խոսքերով գրված երգեր: Դասին ներկա էին տնօրենությունը,գրականության…