Երևանի «Վ. Թեքեյանի անվան №92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված հայոց հերոսներին: Հերոսներից մեկն էլ Արարատ Վահագնի Էլբակյանն է, ով ավարտել է Վ. Թեքեյանի անվան №92 հիմնական դպրոցը: Ցերեկույթին ներկա էին Արարատ Էլբակյանի ծնողները, քույրը, հարազատները, ինչպես նաև ԵԿՄ անդամներ:
Արարատ (Մխիթար) Վահագնի Էլբակյանը ծնվել է 1965թ.…
Այսօր հայոց լեզվի և գրականության միամսյակի շրջանակներում Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով» խորագիրը կրող միջոցառում՝ միջոցառում նվիրված Ավետիք Իսահակյանին:
Դպրոց-կենտրոնների միության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից համատեղ իրականացվեց Չինական ամանորյա բացիկների ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում:
Ցուցահանդեսին ներկայացվեցին նաև Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի երեխաների կողմից պատրաստված ամանորյա բացիկները: Մասնակից աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով:
Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ,որտեղ ծանոթացան դրամի պատմությանը,դիտեցին ցուցանմուշները,տեղեկացան Կենտրոնական բանկի գործառույթներին:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչները զրուցեցին դպրոցի12-15 տարեկան աղջիկների հետ «Աղջիկների անձնական հիգիենա» թեմայով:
Փետրվարի 17-ին Վ.Տերյանի անվ. հ60 դպրոցում կայացավ Կարմիր Խաչի կողմից կազմակերպած նկարչական մրցույթը ՙ,,Խաղաղություն,, թեմայով: Մրցույթի նպատակը սիրիահայ երեխաների ինտեգրումն է հասարակության մեջ: Հաղթող ճանաչվեցին Միքայելյան Հակոբը /1-ին մրց./, Հակոբյան Անժելիկան /2-րդ մրց./, Հովհաննէսյան Հովինարը /3-րդ մրց./: Մրցույթին մասնակցած Երևանի 57 դպրոցների 4995 աշակերտներից 523-ը սիրիահայ են:
Հայոց եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում փետրվարի 26-ին Սուրենավանի միջնակարգ դպրոցում նախաձեռնվել էր սեմինար-հանդիպում՝ «Անտեսանելին՝ տեսանելի» և «Պահքը՝ հոգևոր շնորհ» թեմաներով: Հանդիպմանը ներկա էին տնօրեն Վ. Ավետիսյանը, փոխտնօրեններ՝ Ա. Վարդանյանն ու Ա. Ղազարյանը, ուսուցիչներ, աշակերտներ: Բանախոս տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, ով Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է, առաջին իսկ պահից կարողացավ երկխոսության…
«Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով ասմունքի մրցույթ անցկացվեց Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան 6-րդ միջն. դպրոցում: Աշակերտներն անթաքույց հպարտությամբ ներկայացրին հայոց լեզվին ձոնված բանաստեղծություններ, որոնք մեր մայրենիի յուրօրիակ փառաբանություն էին, նրա անցած պատմական դժվարին ճանապարհի մեկնաբանությունը:
Մենք հպարտ ենք, որ մեր մայրենին հայոց լեզուն է, ինչպես Բայրոնն է ասել. «Աստծո հետ…
Հունվարի 28-ին Պտղավանի միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 24-ամյակին: Միջոցառումն սկսվեց հայոց օրհներգով, որի հնչյունների ներքո վեր բարձրացավ ազգային դրոշը: Բոլորը լսեցին պատմությամն ուսուցչի , զինղեկի ելույթները մեր բանակի կազմավորման, նրա պատմության, տարած հաղթանակների ու քաջարի զինվորների մասին: Հնչեցին բանաստեղծություններ, երգեր ՝ նվիրված հայրենիքին, հայրենիքի հզոր…
Հունվարի 28-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշխորհուրդը կազմակերպել էր միջոցառում` նվիրված ազգային փառապանծ բանակի 24-ամյակին:
Միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Չոբանյանը, սպաներ Ս. Ամիրաղյանը, Մ. Անանյանը, Ա. Անանյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:
Միջոցառումն անցավ ջերմ և տոնական մթնոլորտում: Հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք…