Մայրենիի օրվա կապակցությամբ «Հերացի» ավագ դպրոցը տոնական տրամադրության մեջ էր:
Կարևորելով օրվա խորհուրդը, մայրենի լեզվի դերն ու նշանակությունը հայ մարդու հայեցի դաստիարակության գործում՝ ուսուցիչների կողմից կազմակերպվել էին բաց դասեր՝ դաս-քննարկումներ՝ «Ոսկեղենիկ մայրենին» խորագրով, «Հայոց լեզվի դասը վարում են աշակերտները» վերտառությամբ խաղարկային դաս-մրցույթ, բաց դաս՝ «Լեզվի խնդիրը Խ. Աբովյանի «Վերք…
Երևանի «Վ.Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառումներ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, գրքի տոնին և մայրենիի օրվան:
Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում մեկնարկեց ,,Ընթերցանության օլիմպիադա-2016,, -ը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների համար:
Մրցույթն անցկացվեց 2փուլով: Ըստ 2-րդ փուլի արդյունքների աշակերտներ Դավիթ Խաչիկյանը /6ա դաս/ և Էլեն Աբրահամյանը /6բ դաս./ իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին:
Ժյուրիի կազմում էին ուսմասվար Ս.Հարությունյանը, ուսուցիչներ Մ.Սիմոնյանը, Ս.Մկրտչյանը, գրադարանավարուհի…
2016 թ. փետրվարի 19-ին Դպրոց-կենտրոնների միության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից համատեղ իրականացվող Չինական Գարնան տոնին նվիրված ամանորյա բացիկների ցուցահանդեսն ամփոփվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսին ներկայացված էր Երևանի և ՀՀ մարզերի դպրոցների աշակերտների կողմից պատրաստված շուրջ 600 ամանորյա բացիկ:
Միջոցառմանը ներկա էին Դպրոց-կենտրոնների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը,…
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-ամյակի կապակցությամբ Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ փետրվարի 19-ը հռչակվել է որպես գիրք նվիրելու օր:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի աշակերտները գիրք նվիրեցին Լոռու մարզպետ պարոն Ա. Նալբանդյանին:
Դպրոցի աշակերտները նվիրեցին գրքեր նաև դպրոցի գրադարանին:
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ե. Չարենց
19.02.2016 թվականին,
Արայի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության միամսյակի շրջանակներում կազմակերպել էր Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շարք, որի ընթացքում, տարրական դպրոցի սաները, իրենց ձեռքով պատրաստված, գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին, միմյանց և ուսուցիչներին:
Դպրոցի միջոցառմանը…
Փետրվարի 19-ին Նորավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում`նվիրված Գիրք նվիրելու օրվան: Դպրոցի տնօրինությունը և աշակերտական խորհուրդը իրենց համատեղ ջանքերով ձեռք բերեցին գեղարվեստական գրքեր և պատշաճ ու գեղեցիկ արարողակարգով նվիրեցին տարրական և միջին դպրոցի աշակերտներին, որը հրճվանք և խանդավատանք առաջացրեց աշակերտների մոտ: Անմասն չմնացին նաև դպրոցի ուսուցիչները, որոնք պակաս ոգևորված…
Փետրվարի 19-ին, Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Չինական ամանորյա բացիկների» ցուցահանդեսը, որին ակտիվորեն ներգրավվել էր նաև Սուրենավանի միջնակարգ դպրոցը/տնօրեն Վ. Ավետիսյան/՝ մրցույթին ներկայացնելով չինական մշակույթն արծարծող հետաքրքիր ձեռքի աշխատանքներ: Մրցույթին մասնակցած դպրոցները ստացան պատվոգրեր և հուշանվերներ:
2016 թ . փետրվարի 9 –ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ « Դպրոց կենտրոնների միության » և ՀՀ Մշակույթի
նախարարության աջակցությամբ կազմակերպված «Հայոց պետական խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդես , որին մասնակցեցին տարածաշրջանի և Ստեփանավանի
Հովհ. Թումանյանի անվան « Դպրոց – Կենտրոնի» քլաստերի դպրոցները:
12.02.2016թ. Գավառի Հ.Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով պաստառների ցուցահանդես: Ցուցահանդեսին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին 8-րդ դասարանի աշակերտները, ովքեր ներկայացրին իրենց աշխատանքները՝ մեկնաբանելով: Ցուցահանդեսին մասնակցում էին նաև ծնողներ, ուսուցիչներ, համայնքի ներկայացուցիչներ, աշակերտներ: Տեղի ունեցած քվեարկության արդյունքում լավագույն աշխատանք ճանաչվեց…