ԴԿՄ – ի և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիուտի կողմից իրականացվող չինական ձեռագործ բացիկների մրցույթին մասնակցելու նպատակով` «Հերացի» ավագ դպրոցում կազմակերպվեց հանդիպում չինացի դասախոս Լյու Խուաժունի հետ: Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց Չինաստանի մշակույթը և Ամանորյա բացիկների սպեցիֆիկան:
2016թվականի փետրվարի 12-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հ. 1 հիմնական դպրոցի ճեմասրահում տեղի ունեցավ «Հայոց ազգային խորհրդանիշներ»-ին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարաողությունը: Բացմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ և 8-րդ դասարանների աշակերտները:
8-րդ դասարանցիները ցուցահանդեսին ներկայացրել էին 17 աշխատանքներ:
Ստեղծագործողները հետաքրքիր լուծումներով էին հանդես եկել՝…
Զգաստացի՛ր, երբ հնչում է,
օրհներգդ,
Ուրախացի՛ր, երբ ծածանվում է
եռագույնդ,
Հպարտացի՛ր, երբ տեսնում ես
զինանշանդ:
«Դպրոց –կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացրած «Հայոց պետական խորհրդանիշներ» խորագրով դասեր անցկացվեցին նաև Սյունիքի մարզի բազմաթիվ դպրոցներում: Տարբեր դպրոցների 8-րդ դասարանցիների աշխատանքների գեղեցիկ ցուցահանդես կազմակերպվեց «Կապանի…
«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է ծրագիր, որի նպատակն է աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանիշների արժևորումը:
Քլաստեր դպրոցները մեծ ոգևորությամբ արձագանքեցին մրցույթին և ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:
Այսօր՝ փետրվարի 15-ին, որպես դպրոց-կենտրոն, Լ. Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցում մասնակից աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած պաստառները,…
Վաղուց չէ, որ Վալենտինի տոնը դարձել է հայ իրականության մասը: Իսկ թե որքանով է այն հոգեհարազատ հայ պատանիներին ու աղջիկներին, փորձեցին բացահայտել Սևանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Ռ. Դալլաքյանը, Ք. Հովհաննիսյանը և նրանց աշակերտները: Միջոցառումը բազմաբնույթ նպատակադրումներ ուներ` աշակերտների` անգլերենի իմացության կատարելագործում, սուրբ Վալենտինի տոնի նախապատմության ներկայացում, գեղագիտական ճաշակի զարգացում…
Կարդալ ավելին
Կարբիի Վ. Թքեյանի անվան միջնակարգ դպրոցում 12-րդ դասարանցիները նշում էին «Սիրո տոն» -ը: Դահլիճում տիրում էր տոնական տրամադրությունը, սերն էր թևածում բոլորի հոգիներում: Աշակերտներն իրենց սիրո խոստովանություններով ողողեցին բոլորի սրտերը և իրենց բարեմաղթանքի խոսքերը փոխանցեցին դահլիճում գտնվող բոլոր ներկաներին..
2016թ. փետրվարի 13-ին Արմավիրի մարզի Նորավանի միջն. դպրոցում նշում էին Տյառնընդառաջը:
Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների և «Սուրբ Գայանե» կիրակնօրյա վարժարանի սաների մասնակցությամբ դպրոցում նշվեց արդեն ավանդույթ դարձած եկեղեցական տոներից մեկը՝ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ-ը:
Այն ուսանելի էր և մեծ խանդավառություն էր առաջացրել դպրոցի սաների և մանկավարժների շրջանում:
«Հերացի» ավագ դպրոցում 2016 թվ. փետրվարի 13-ը տոնական էր: Դպրոցը տոնում էր Տյառնընդառաջը: Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները օրվա խորհրդով քահանայական օրհնություն ստացան տեր Զգոնի կողմից: Աշակերտները ծանոթացան Տյառնընդառաջի հետ կապված ժողովրդական ավանդույթներին և ներկայացան մրցութային սեղաններով, որոնք զարդարված էին օրվա խորհրդին բնորոշ ուտեստներով ու զարդարանքներով: Տոնական տրամադրությունը շարունակվեց խորհրդանշական խարույկի շուրջ…
Հայկական ազգային տոներից մեկի՝ Տյառնընդառաջի պատմությանը, գլխավոր ծիսակարգերին, կերակրատեսակներին ու խորհրդանիշերին մեր երեխաները ծանոթանում են և′ ընտանիքում, և′ դպրոցում: Հ. 174 հիմնական դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները մեծ ոգեշնչմամբ ներկայացրեցին Տեառնընդառաջի ողջ ծիսակարգը: Ամենայն մանրամասնությամբ փոխանցեցին տոնի հոգևոր խորհուրդը, որն է`Տիրոջն ընդառաջ գնալը,պատմեցին խարույկ վառելու ծեսի, դրա խորհրդանշական դերի , տոնական…