Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սերովբե ավագ քահանա Պետրոսյանին,Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի պետ Իրինա Թորոսյանին, այլ հյուրերի:
Անցկացվեց հանդիպում-զրույց 6-րդ դասարանի աշակերտների հետ,որի ընթացքում խոսվեց հայ ժողովրդի հոգևոր արժեքների,քրիստոնեկական տոների մասին ՝ մասնավորապես ներկայացնելով Սուրբ Հարության տոնի խորհուրդն ու…
Վարդենիսի N4 հիմնական դպրոցում փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից 2015թ. նոյեմբերին անցկացված «Մեղու -2015» Հայերենը բոլորի համար միջազգային մրցույթների մրցանակաբաշխությունը:
Հրավիրվել էին Վարդենիսի տարածաշրջանի մասնակից դպրոցներն ու աշակերտները:
«Այբ» կրթական հիմնադրամի միջազգային մրցույթների ծրագրի ղեկավար Շողիկ Մկրտչյանը հերթական անգամ ներկայացրեց մրցույթների նպատակներն ու արդյունավետությունը:
…
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու միջազգային, նաև ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է:
Աշխույժ եռուզեռ է Վ.Տերյանի անունը կրող դպրոցում: Առավոտյան երեխաները հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանում, գրքեր նվիրեցին փոխքաղաքապետ պարոն Կ.Արեյանին:
Այցելեցին նաև Օ.Օքրոյանի անունը կրող գրադարան՝ գրքեր նվիրելու:
Վ.Տերյանի անունը կրող դպրոցի աշակերտները գրքեր և թումանյանական…
Մայրենիի փառաբանման տոն էր Արտենիի միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը մասնակցում էին 1-12րդ դասարանի աշակերտները: «Ձոն ոսկեղենիկ մայրենիին» ասույթներով սկսվեց միջոցառումը. արժևորվեց հոգևոր և մշակութային արժեքներից ամենակարևորը ՝ Մայրենի լեզուն: Աշակերտները հատվածներ ընթերցեցին Աստվածաշնչից, մեծարանքի խոսքեր դրվատեցին հայ դպրության մեծ ուսուցչապետին, երդվեցին անաղարտ պահել հայոց լեզուն: Կազմակերպվեց նաև ընթերցանությու, այն համեմվեց դասական երաժշտությամբ:…
Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները Սրբ Գայանե կիրակնօրյայի սաների հետ հանդիպում ունեցան Արմավիրի թեմի քահանա Տեր Սարգիս Խլղաթյանի, թեմի աշխատակից Ռ.Հարությունյանի և բարերար Ռեյ Ռիդրի հետ: Հանդիպման թեման «Մեծ պահքի կիրակիները» թեման էր: Տեր Սարգիսը սիրով պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին: Միջոցառմանը կատարվեց օրհնության կարգ:
Փետրվարի 19-ին Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հանդիպեց դպրոցի աշակերտների հետ, զրուցեց 8-րդ դասարանցիների հետ, պատասխանեց հետաքրքող հարցերին:
Տեր հայրը խոսեց աղանդավորության վնասակար, քայքայիչ ազդեցության մասին: Հորդորեց աշակերտներին ուշադիր լինել զանազան գայթակղություններից և հոգևորսությունից, որոնք ընկած են աղանդավորության հիմքում:
Թումանյանական շաբաթվա մեկնարկը տրված էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում :Այսօր Փետրվարի 19-ին .
Տիեզերքում աստվածային
Մի Ճամփորդ է իմ հոգին ....
քառյակով ազդարարվեց միջոցառման սկիզբը : Հնչում էր մեղմ երաժշտություն . աշակերտները ասմունքում էին Թումանյանի բանաստեղծություններից , ուր ալիքվում էին վայելքն ու տառապանքը , վիշտն ու…
Գավառի N5 հիմնական դպրոցում առողջ ապրելակերպի շրջանակներում «Ոչ թմրամոլությանը» խորագրով անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2016» մարզամշակութային միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էին I-IX դասարանների աշակերտները, ծնողները, ուսուցիչները:
Աշակերտները մրցեցին դահուկներով, սահնակներով, VII-IX դասարանների աշակերտները փորձեցին իրենց ուժերը «Կոխ» ըմբշամարտի մրցումներում, պարանի ձգում մարզաձևում, իսկ I-IV դասարանների աշակերտները ակտիվորեն մասնակցեցին «Հարված ձնագնդիով նշանակետին»…
Փետրվարի 22-ին Լ. Միրիջանյանի անվան հ155 հիմնական դպրոցում նշվեց Մայրենիի օրը: Տնօրինությունը շրջեց դասարաններով, հարցադրումներով ստուգեց աշակերտների գիտելիքները օրվա հետ կապված: Բոլորն էլ ակտիվ մասնակցում էին : Օրն ավարտվեց IV ա դասարանի` (դասվար Գ. Աբազյան) բաց դասով` նվիրված Մայրենիի օրվան: Փոքրիկները շատ գեղեցիկ ներկայացրին օրվա խորհուրդը. ասմունքեցին, երգեցին և մտածեցին…