2004-2009թթ. Հայաստանի տարածքը բաժանվեց 52 կրթական գոտիների (քլաստեր) և ըստ «կրթական գոտիների» ընտրվեցին 52 դպրոցներ, որոնք դարձան տվյալ տարածաշրջանի դպրոց-կենտրոններ:
Դպրոց-կենտրոնների ունեցած նյութական ռեսուրսները և ձեռք բերած փորձը համակարգելու և զարգացնելու նպատակով դպրոց-կենտրոնների տնօրենների, ՀՀ ԿԳ նախարարության և այլ շահագրգիռ կառույցների միջև քննարկումների արդյունքում առաջարկվեց ստեղծել «Դպրոց-կենտրոնների միություն»:
2010թ. դեկտեմբերի 23-ի ՀՀ Կառավարության N1707-Ն որոշմամբ թույլատրվեց հիմնադրել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը:
2012թ, օգոստոսի 1-ին ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն պաշտոնապես սկիզբ դրվեց «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությանը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ուսուցիչների մասնագիտական գործունեության լավագույն փորձը, աջակցել դպրոցներում նորարարություններին, տրամադրել փոքր դրամաշնորհային ծրագրեր` ուղղված դպրոցների զարգացմանը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեության շնորհիվ դպրոց-կենտրոնների միջև ստեղծվեց համագործակցության ցանց, որը հնարավորություն ընձեռեց Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գտնվող դպրոցներում առկա առաջավոր փորձի փոխանակման և նորարարությունների ներդրման համար: ԴԿՄ-ի կողմից կազմակերպված ամենամսյա մասնագիտական հավաքների շնորհիվ համապատասխան սեմինարավարներն ու ԴԿՄ-ի աշխատակազմը ուսումնասիրեցին տարբեր դպրոցներում գործող հետաքրքիր և առաջավոր փորձը, ինչպես նաև միջազգային համապատասխան մասնագիտական խմբերի գործունեության վերջին նվաճումները:
2012-2013թթ. «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը (ԴԿՄ) իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում`
Էթիկայի նորմերի փաստաթղթի մշակում և ներդրում. նախապես ընտրված փորձագետների հետ մեկտեղ մշակվեց «Ուսուցչի էթիկայի նորմեր» փաստաթուղթը, և այն ներդրվեց ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցներում:
Դպրոցի զարգացման ծրագրի մշակում և ներդրում. նախապես ընտրված փորձագետների կողմից ստեղծվեց «Դպրոցի զարգացման ծրագիր- ուղեցույց» Կրթության զարգացման պետական ծրագրի հիման վրա, և այն ներդրվեց ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցներում:
Փոքր դրամաշնորհների տրամադրում. դպրոցներին տրամադրվեցին փոքր դրամաշնորհներ` աջակցելով դպրոցների զարգացման ծրագրերի իրագործմանը, մանկավարժական նորարարությունների ներդրմանն ու տարածմանը, դպրոցների միջև համագործակցության ցանցի ձևավորմանը: Դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծվեցին էլէկտրոնային շտեմարաններ, դասի պլաններ, թեմատիկ պլաններ, պրեզենտացիաներ և այլ օգտակար նյութեր:
Տարբեր մասնագիտական հավաքների կազմակերպում. իրականացվեցին մի շարք մասնագիտական սեմինար-հավաքներ` Երևանի և ՀՀ մարզերի ավագ և հիմնական դպրոցների տնօրենների, տնօրենի` մասնագիտական կրթական աջակցությունների և ուսումնական աշխատանքների գծով տեղակալների, սոցիալական աշխատողների (սոց.-մանկավարժների և հոգեբանների), մեթոդմիավորման նախագահների, դասղեկների համար:
2013թ. «Դպրոց-կենտրոնների միությունը» համալրվեց 32 նորընտիր անդամներով, և Միության կազմում ընգրկված և ԴԿՄ անդամ հանդիսացող դպրոց-կենտրոնների ընդհանուր թիվը դարձավ 84:
ԴԿՄ-ի մեկ տարվա գործունեության արդյունքում նորաստեղծ կառույցի կարևորագույն ձեռքբերումներից է նաև ՀՀ տարբեր մարզերի ավելի քան 400 դպրոցների ներգրավումը ԴԿՄ-ի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումներին:
2013-2014թթ. «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը իրականացրել է հետևյալ գործողությունները.