Երևանի Տ. Շևչենկոյի անվ. հ. 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ դպրոցում իրենց ճանաչողական պրակտիկան անցկացնող ՀՊՄՀ մանկավարժություն և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Մանուշակ Միրզոյանը, ով սիրով պատասխանում էր աշակերտների հնչեցրած հարցերին:
"Save The Children" կազմակերպությունը և Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը, Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում աղետների ռիսկերի նվազեցման ներառական ծրագիր են իրականացնում: Մարտավարական հատուկ վարժանքը կոչվում է՝ "Հրդեհաշիջման աշխատանքի կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում":
Ըստ սցենարի, դպրոցում աշակերտների հանդեսի փորձի ժամանակ հրդեհ է բռնկվում, որի հետեւանքով…
Նկարչական մրցույթ նվիրված Վ.Տերյանի 130-ամյակին Երևանի Վ. Տերյանի անվ. հ. 60 հիմն. դպրոցում:
Մարտի 5-ին ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 56 ամյակին:Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին սպարապետի կյանքն ու գործունեությունը, նրա թողած ավանդը հայ ազգի պատմության մեջ:Միջոցառումից հետո աշակերտները դիտեցին սպարապետին նվիրված վավերագրական ֆիլմ: Ֆիլմը յուրօրինակ հայրենասիրական դաս էր, որը մեծ ոգևորվածություն առաջացրեց աշակերտների մեջ:
«Կա'նք, պիտի' լինենք ու դեռ՝ շատանանք» խորագիրը կրող ցերեկույթը, կազմակերպված 2015թ-ի ապրիլի 17-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի 7-րդա դասարանցիների ուժերով:
2015 թ.-ի սեպտեմբերի 16-ին Երևանի հ.174 հիմնական դպրոցում տեղի ունեցավ օզոնի միջազգային օրվան նվիրված հեռուստակամուրջ, որի նախաձեռնողներն էին ՀՀ բնապահպանության նախարարությունը և Օզոնի ազգայի գրասենյակը:
Հեռուստակամուրջին մասնակցեցին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների մի խումբ աշակերտներ և Մինսկ քաղաքի հ.19 վարժարանի սաները:Կողմերը ելույթներ էին պատրաստել օզոնի նշանակության, օզոնի շերտի պաշտպանության…
Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցում «Իրական աշխարհ,իրական մարդիկ » ՀԿ -ի ներկայացուցիչները անցկացրին «Աղջիկների անձնական հիգիենա» թեմայով զրույց։
02. 04.2016 թ-ին Գավառի Սբ. Աստվածածին էր բերվել Հովհաննես Մկրտչի մասունքները: Արարողությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը` ՀԵՊ-ի ուսուցչուհի Սարգսյան Բելլայի ուղեկցությամբ:
Սբ. Աստվածածնում պատարագի արարողությունից հետո թափորը շարժվեց Սբ. Կարապետ եկեղեցի, որտեղ էլ տեղի ունեցավ մոմավառություն և մատաղի արարողություն:
«Դու հավերժող իմ Հայաստան » խորագիրն էր կրում ապրիլի 26-ին Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 7գ դասարանի կազմակերպած միջոցառումը ՝ դասղեկ Գ.Տոնոյանի գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած Վահագնի ծնունդից մինչև 2050 թվականը,երբ հայը նորից ապրում ու զարգանում է իր հողի վրա:
Երևանի Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցում կայացավ «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով մրցույթ: