Մարտի 6-ին Գր. Զոհրապի անվ. հ. 43 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին: Միջոցառմանը հրավիրված էին ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, Էրեբունու զինվորական կոմիսար, գնդապետ Սահակ Սահակյանը, համայնքի ավագ զինղեկ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը, տարվա լավագույն…
2014 թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը ք. Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության տարեկան համաժողովը:
Համաժողովի բացման արարողությանը, որը կայացավ փետրվարի 28-ին, հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ կրթության ոլորտի պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, միության անդամ դպրոցների տնօրեններ: ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե…
«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով փետրվարի 21-ին՝ մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ Ստեփանավանի Հովհ.Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ «Ձոն՝ նվիրված ոսկեղենիկ մայրենիին» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Սահահյանը՝ VIբ դասարանի մասնակցությամբ:
Նշելով մայրենի լեզվի կարևորությունն ու լավ իմացության անհրաժեշտությունը՝ աշակերտները…
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով սույն թվականի փետրվարի 21-ին Քարագլխի միջն . դպրոցում նշվեց մայրենի լեզվի միջազգային օրը: 9-12-րդ դասարանների աշակերտների համար անցկացվեց «Մաշտոցը և հայ դպրությունը» վերնագրով զրույց-դասախոսություն: Լույս ընծայվեց «Հավետ պայծառ հայոց լեզուն», «Անաղարտ պահենք մայրենին» խորագրերով պատի թերթեր: Բարձր դասարանների աշակերտները կարդացին հայ դասականների բանաստեղծությունները՝ նվիրված…
«Դպրոց-կենտրոնների միություն իրավաբանական անձանց միության» առաջարկով Գավառի N5 հիմնական դպրոցում նշվեց Մայրենիի միջազգային օրը: Այդ օրվա կապակցությամբ անցկացվեց «Սիրենք մեր ոսկեղենիկ մայրենին» խորագրով մրցույթը:
Մրցում էին հինգերորդ դասարանի «Մասիս» և վեցերորդ դասարանի «Նաիրի» թիմերը:
Թիմերը ողջունեցին միմյանց, կարդացին ասույթներ նվիրված հայոց լեզվին, ներկայացրին իրենց պատրաստած պատի թերթերը: Յուրաքանչյուր թիմ պատասխաններ…
<<Մայրենի լեզուն մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց>>:
Ստ. Զորյան
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Վանաձորի Մ. Խորենացու անվ. հ. 17…
THE HOLIDAY “TYARENDARAJ” ARTASHAT, PRIMARY SCHOOL N.4
Օրերս Վանաձորի Մովսես Խորենացու անվան հ. 17 ավագ դպրոցը կազմակերպել էր պոեզիայի ժամ «Նորից սեր» թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին 17 դպրոցի ուսուցչական կազմը դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանի գլխավորությամբ: Ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում: Փորձեցին պարզել, թե ինչ է սերը, ինպիսին է այն: Ինչպես տարբերել սերը կապվածությունից: Միջոցառմանը կատարեցին նաև երգեր կիթառի նվագակցությամբ:
Սույն թվականի մարտի 11–ին Արտաշատ քաղաքի հ. 4 հիմնական դպրոցում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց համատեղ դաս` նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 145 – ամյակին: Դասը վարեց ՈւԳԸ անդամ Սաթենիկ Կարապետյանը (մագ. I կուրս):
Նա ներկայացրեց Թումանյանի ստեղծագործական ուղին, խոսեց «Փարվանա» և «Թմկաբերդի առումը» ստեղծագործությունների ժողովրդական ակունքների մասին:
…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել է ավետարանական առակների ուսուցումը հայ դպրոցում, որի նպատակն է ամրապնդել հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը մատաղ սերնդի մեջ: Կենտրոնի կազմակերպած մրցույթին այսօր ներկայացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4հիմնական դպրոցը:
Ներկայացվեց Հիսուսի «Սերմնացանի առակը»։ Աշակերտները նախ մեկնաբանեցին միջոցառման ասելիքը`թեման, այնուհետև բեմականացրեցին առակը:…