2017 թվականի մայիսի 5-ին «Դասը վարում է ոստիկանը» խորագրով հերթական դասն անցկացվեց Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում:ԱԳԲ ավագ տեսուչ Հասմիկ Խաչատրյանը անցկացրեց օրինակելի դաս 9-րդ դասարաններում:Պարբերաբար անցկացվող նման դասերը ուսումնադաստիարակչական են,նպատակային և յուրօրինակ կապ են ստեղծում ոստիկանության և անչափահասի միջև,արժևորվում է ոստիկանի կերպարը: Փոխադարձ հարցուպաատասխանի ընթացքում նկատվեց սովորողների համակրանքը,վստահությունը…
Բնության զարթոնքն ազդարարող գարունը միշտ էլ շռայլ է եղել տոներով:Այդ տոների մեջ իր յուրահատուկ տեղն ունի Սուրբ Հարության տոնը,որը Հ.Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոցը նշեց տոնին բնորոշ բոլոր առանձնահատկություններով:
Ապրիլի 18-ին Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում դասվար Մարինե Ադամյանը անցկացրեց միջոցառում <<Սուրբ Զատիկ>> թեմայով: Միջոցառման նապատկն էր աշակերտների մեջ ամրակայել Սուրբ Զատիկի խորհուրդը: 2-րդ դասարանցիները բեմադրեցին Հիսուսի հարությունը: Երգեցին ծիսական երգեր, արտասանեցին Սուրբ Զատիկի մասին բանաստեղծություններ: Նշվեց, որ Զատիկի ժողովրդական սովորություններից է ձու ներկելը և ձու կռվեցնելը:…
Ապրիլի 14-ին դպրոցի 9-րդ դդասարանի աշակերտները /դասղեկ Ա.Խաչատրյան/ ՀԵՊ ուսուչուհի Լ. Քեշոյանի հետ անցկացրեցին դաս նվիրված ՛՛Սուրբ Հարության՛՛
տոնին:
Քանի դեռ արդիականն ու ժամանակակիցը չեն քողարկել ամեն ինչ, հարկավոր է մատաղ սերնդի մեջ արթուն պահել ազգային ինքնագիտակցությունը: Աստվածավայելուչ հրաշափառ հարությունը փոխեց պատմության ընթացքն ու հեղաշրջեց մարդկային կյանքը: Լույսը հաղթեց խավարին: Սերը` ատելությանը: Ճշմարտությունը` կեղծիքին: Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն: Այս խոսքերով սկսվեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում-մրցույթը:…
Արմավիրի հ.5 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը: Ակտիվորեն մասնակցում էին դպրոցի, նախակրթարանի սաները: Ներկայացված նկարները դպրոցի տարրական դասարաններում և նախակրթարանում անցկացված միջոցառումներից պատառիկներ են:Հրավիրվել էին Արմավիրի Գրիգոր Նարեկացի Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս Մելիքյանը:
Ս/թ ապրիլի 14-ին <<Գայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք խորհրդանշում էին Սբ. Զատկի տոնը: Օրվա սկիզբը ավետեց Սբ Նշան եկեղեցու քահանա Տեր-Գևորգը: Նա հանդիպեց աշակերտների հետ և հետաքրքիր զրույցով հարստացրեց աշակերտների գիտելիքները: 3-րդ դասարանի աշակերտները իրենց դասվարներ` Ա. Ազիզյանի և Ա. Խաչատրյանի ուղեկցությամբ եղան եկեղեցում, ստացան…
Ապրիլի 20-ին Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում անցկացվեց միջոցառում՝ <<Սահմանամերձ հեռավոր մի գյուղ կա>> խորագրով: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին սահմանամերձ գյուղերի խնդիրները , ցավն ու ուրախությունը , որդեկորույս ընտանիքների անսփոփ վիշտը և հայ զինվորների անկոտրում կամքը: Միջոցառումը կազմակերպվել էր VIդ (դասղեկ՝ Ջ.Սահակյան), Vա (դասղեկ Լ.Մանուկյան) դասարանների աշակերտների ուժերով :…
Հայը՝ չի մոռանա, հայը՝ չի ների ՀՈԳԻՆԵՐԸ ԿՈՒՍԱՆԵՆ ՆՈՐ ՃԱԽՐԱՆՔ ՈՒ ԹՌԻՉՔ Այսօր, Մյասնկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցում, կազմակերպվեց մոմավառություն. յուրաքանչյուր աշակերտի ցասումնախառն հայացքից վրեժխնդրություն և պահանջատիրություն էր կաթում, որը ևս ապացույցն էր, ՈՐ ՀՈԳԻՆԵՐԸ ԿՈՒՍԱՆԵՆ ՆՈՐ ՃԱԽՐԱՆՔ ՈՒ ԹՌԻՉՔ
Եվ վերջապես.
Սկսել եմ ես հասկանալ,
Որ բան չունեմ այս աշխարհից թաքցնելու,
Մինչև հիմա
Որ չեմ հանգել,
Էլ ինձ ով է հանգցնելու:
Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<ՀամոՍահյան>>գրական-երաժշտականկոմպոզիցիա՝
<< Ինձ բացակա չդնեք>> խորագրով, որը նվիրված էր դպրոցի սան Սարգիս Սամվելի Ափինյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Սարգիսի ծնողներն ու հարազատները, հյուրեր…