«Դպրոց-կենտրոնների միություն իրավաբանական անձանց միության» առաջարկով Գավառի N5 հիմնական դպրոցում նշվեց Մայրենիի միջազգային օրը: Այդ օրվա կապակցությամբ անցկացվեց «Սիրենք մեր ոսկեղենիկ մայրենին» խորագրով մրցույթը:
Մրցում էին հինգերորդ դասարանի «Մասիս» և վեցերորդ դասարանի «Նաիրի» թիմերը:
Թիմերը ողջունեցին միմյանց, կարդացին ասույթներ նվիրված հայոց լեզվին, ներկայացրին իրենց պատրաստած պատի թերթերը: Յուրաքանչյուր թիմ պատասխաններ տվեց նախապես մշակված տարաբնույթ հարցերին:
Ասմունքի և երգի մրցույթում լավագույնը ճանաչվեց «Նաիրի» թիմը:
Միջոցառումն ուղեկցվում էր հայոց լեզվին նվիրված շնորհանդեսով: Միջոցառման յուրաքանչյուր հարցի նպատակն էր երեխաներին մոտ խթանելու մայրենին ավելի սիրելու և այն անաղարտ պահելու գաղափարը:
Մրցույթի վերջում տնօրեն` Ս. Արզաքանյանը պատվոգրեր հանձնեց թիմերին: